Այսօր դարձյալ հագեցած ֆուտբոլային օր է լինելու
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր դարձյալ հագեցած ֆուտբոլային օր է լինելու, պլանավորեք ձեր երեկոյան հանգիստը.
1. ՈՒԵՖԱ Ս-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ. Հայաստան-Իտալիա 21:00 Հանրապետական մարզադաշտ, ուղիղ միացում Հ1
2. ՉԼ որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպում՝ «ԱԻԿ» - «Արարատ-Արմենիա» Երևանի ժամանակով 21:00 Շանթ TV
Հաջողություն մեր հավաքականին ու հայկական ակումբին»:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» ՉԼ-ի առաջին խաղում շվեդական ԱԻԿ-ին Երևանում հաղթել է 2:1 հաշվով: