ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 15-ին մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։
Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն և ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում: