Պատանի ԵԿՄ-ականների ուսումնամարզական ճամբարի առօրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ Պատանի երկրապահների ուսումնամարզական ճամբարի առօրյան հագեցած է մշակութային միջոցառումներով, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներով:
Այստեղ միշտ երեխաների կողքին են լինում երիտասարդ երկրապահներ, ազատամարտիկներ, գործընկեր կառույցների պատասխանատուներ:
Հմուտ մասնագետների կողմից վարած դասընթացները նպաստում են, որպեսզի պատանիներն ու աղջիկներն իրենց հանգիստը զուգակցեն ուսման հետ: Այստեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում նաև արցախցի ու սիրիահայ երեխաները: Նրանք շատ գոհ են և տպավորված:
Երեխաների համար պարբերաբար էքսկուրսիաներ են կազմակերպվում նաև Գեղարքունիքի մարզի գեղատեսիլ վայրեր, պատմամշակութային հուշարձաններ: