Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումը Թուրքիա
Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ այդ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով, գրում է [url=https://armdaily.am/?p=56166&l=am%2F&fbclid=IwAR3EQyqcZTXXxo_NMKSUTZmQRQixuI_XI5qCUGF96gInmXWl1X8IbuxLDUk]armdaily.am-[/url]ը:
Դրանք տարվում են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա, ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Օրեր առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ Թուրքիա ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կարող է սկսվել «հաջորդ շաբաթ»: