211652_close_icon
views-count3446 դիտում article-date 16:13 20-07-2021

ՌԴ-ն С-400-ների 2-րդ գունդը կուղարկի Թուրքիա

Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են խորհրդակցությունները С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի շուրջ, ձևավորվել է ֆինանսական մոդել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, գրում է ria.ru-ն:

«Անցկացվում են վերջնական խորհրդակցություններ, ձևավորվել է ֆինանսական մոդել, ձևավորվել է այս նախագծում տեխնոլոգիական համագործակցության ծրագիր, ուստի մենք ակնկալում ենք, որ այս նախագիծը կավարտենք առաջիկա ամիսներին»,-ասել է Միխեևը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Նմանատիպ նյութեր