2477 դիտում
23:11 12-07-2019
Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները:
«Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը», - նշում է քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:
Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաև մյուսները:
«Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին իրենց իսկ միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-ասում է Գարիկ Խաչատրյանը:
Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:
Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո կձեռնարկվեն նաև համապատասխան քայլեր՝ շենքի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
20:42 17-06-2019
Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16707 դիտում
15:54 26-06-2017
Առաջիկայում պատրաստ կլինեն Երևանում 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը
9760 դիտում
13:52 09-08-2017
Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքեր կունենան գովազդային անձնագրեր
Այս բաժնից
1102 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1618 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում
838 դիտում
19:16 09-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը