211652_close_icon

Փրկարարները բռնել են 4 շահմար, 1 գյուրզա, 1 իժ և 1 չպարզված տեսակի օձ

views-count9787 դիտում article-date 14:01 12-07-2019
Հուլիսի 10-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Նորատուս, Կոտայքի մարզի Լեռնանիստ և Արարատի մարզի Ոսկետափ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 1 գյուրզա, 1 իժ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր