Երևանում, Եղեգնաձորում և Արզնիում փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք
Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: