1049 դիտում
13:19 10-07-2019
Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին` քննարկելու Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի կազմակերպական և երկկողմ համագործակցության հարցերը: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ֆրանսիան ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հիմնական դոնոր երկրներից է:
Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի նպատակն է 2021-2023 թթ. համար առնվազն 14 միլիարդ դոլար հանգանակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի պայքարի դեմ ուղղված։
Հայաստանը հիմնադրամի շահառու երկիր է և մինչ օրս` 2003 թվականից ի վեր ստացել է մոտ 65 մլն դոլար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ուղղությամբ արձագանքման և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:
Ջոնաթան Լաքոտը շեշտել է, որ առողջպահությունը միշտ եղել է ֆրանկո-հայկական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը, և երկկողմ համագործակցությունը նրանց ժառանգությունն է, որը պետք է պահպանել:
Արսեն Թորոսյանը նշել է, որ Գլոբալ հիմնադրամի աջակցությունը երկու կողմերի համար արդյունավետ է և միանշանակ համաձայն է շարունակել համագործակցությունը: Նախարարը նաև ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել համաժողովին:
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
20:27 01-08-2018
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
2920 դիտում
19:34 01-11-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոտին
7734 դիտում
21:28 21-05-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1006 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
877 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը