211652_close_icon
views-count2881 դիտում article-date 19:34 01-11-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդվեն: «Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ, որում կարևոր է նաև դեսպանի դերը, ով կամուրջ է հանդիսանում երկու պետությունների միջև», - նշել է նախարարը: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրումը: Այս ուղղություններով ֆրանսիական կողմի փորձին ծանոթացնելու նպատակով դեսպան Լաքոտը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է տրամադրել կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմամբ զբաղվող ֆրանսիական մի քանի ընկերությունների տվյալներ: Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` նախարարը նշել է, որ ներկայումս ծրագրեր են իրականացվում օրգանական գյուղատնտեսության հետագա խթանման համար, և Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի և չրերի տեսականիով: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ գինեգործության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից նոյեմբերին կազմակերպվելիք գինու միջազգային կոնֆերանսին մասնակցելու են նաև ֆրանսիացի փորձագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր