211652_close_icon
views-count1377 դիտում article-date 16:27 09-07-2019

Ալբանիայում ընդդիմության կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

Ալբանիայում ընդդիմության կողմնակիցները փետրվարից ի վեր 10-րդ բողոքի ազգային ցույցն են կազմակերպել՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, հայտնում է [url=https://www.euronews.com/2019/07/09/albanian-opposition-resume-protest-to-oust-pm?fbclid=IwAR21saFMTO7kqEdv2HG4bdxQESjY8aubYDR0YlPNMKBXhR76KD6wGqQOEkw]EuroNews[/url]-ը: Ցույցերին մի քանի հազար մարդ է մասնակցել, որոնք պահանջել են Ռամայի հրաժարականը, որպեսզի «Ալբանիան Եվրոպայի մյուս երկրների պես դառնա»: «Ալբանացիներն այժմ իրական փոփոխություններ են ուզում, և մենք ամեն ճանապարհով կգնանք, ամեն բան գործի կդնենք Ռամային իշխանությունից հեռացնելու համար: Եթե նա չհեռանա, Եվրամիությանն ինտեգրում, օրենքի գերակայություն կամ արդարություն չի լինի»,- հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լուլզիմ Բաշան: Նշենք, որ այս տարվա աշնանը Եվրամիության անդամ երկրներն Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցություններ կսկսեն: Ռաման երկրի վարչապետի պաշտոնում վերընտրվել է 2017թ.-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր