211652_close_icon
views-count8692 դիտում article-date 22:45 08-07-2019

Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով

Գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Այս մասին [url=https://news.am/arm/news/522800.html?fbclid=IwAR262Jn-aMcqVdXgeC6BQCG32ahb7EiSJWbgbmcYwureEAAJYEQJHqI-EPY]NEWS.am-[/url]ին հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանը: Շքանշանը Սամվել Ալեքսանյանին է հանձնել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Հարություն Խաչատրյանը շեշտել է, որ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին եւ եղել մշակույթի մեծ սիրահար։ «Սամվել Ալեքսանյանը վերջին 7 տարիներին միշտ աջակցել է «Ոսկե ծիրան» փառատոնին, եղել միջազգային կինոիրադարձության կողքին: Այս տարի փառատոնը, ինչպես գիտենք, դժվար իրավիճակում էր՝ ֆինանսական առումով, որովհետեւ փառատոնի բյուջեն կրճատվել էր: Եվ այս տարի եւս Սամվել Ալեքսանյանը մեզ աջակցել է ու, իսկապես, ինքն այն մարդ է, որ արժանի էր այդ պարգեւին»,–նշեց Ռոզա Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր