211652_close_icon
views-count2268 դիտում article-date 15:46 24-10-2017

Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը պարգևատրվել է «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երկարամյա աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների և փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով է պարգևատրել փաստաբան Գառնիկ Թուխտարյանին: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամները, փաստաբանի ընտանիքի անդամները և փաստաբան գործընկերները: Արա Զոհրաբյանը, շնորհավորելով փաստաբան Գառնիկ Թուխտարյանին շեշտել է, որ Գառնիկ Թուխտարյանը փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ, արհեստավարժությամբ և եզակի հռետոր է։ Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը նշել է, որ իր համար պարգևատրումը մեծ պատիվ և միևնույն ժամանակ պատասխանատվություն ներշնչող անակնալ է: Հիշեցնենք, որ վերջին չորս տարվա ընթացքում «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով պարգևատրվել է միայն փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Նմանատիպ նյութեր