Արմավիրի մարզպետը պարգևատրվել է «Ոսկե խաչ» շքանշանով
Հասարակական գործունեության մեջ ունեցած հատուկ վաստակի և «Երգը բարեկամության կամուրջ» ռուսական երգի փառատոնի իրականացմանն աջակցելու և օգնելու համար ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան կազմակերպության բարձրագույն պարգևով` «ՈՍԿԵ ԽԱՉ» շքանշանով:
Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: