211652_close_icon
views-count82193 դիտում article-date 11:38 06-07-2019

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ փայտով բարձված ГАЗ 66-ը Լորուտ գյուղում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ 32-ամյա Արման Դավթյանը Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է տվել, որ Լորուտ գյուղի բնակիչ 46-ամյա Կարեն Գյոզալյանը, վարելով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան, Լորուտ գյուղի սարում վթարի է ենթարկվել և տեղում մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Դավթյանը հայտնել է նաև, որ Կ․ Գյոզալյանի դին տեղափոխվել է Ալավերդու դիահերձարան։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը բաժնի պետի տեղակալ Ուլուխանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները քննչական բաժնում պարզվում է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր