128339 դիտում
13:08 25-09-2018
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու ГАЗ 3102-ը. կա 1 զոհ. մահացածը օրեր առաջ վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով մահացել էր նրա 16-ամյա քույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 60 AR 707 համարանիշի և ГАЗ 3102 մակնիշի 31 VO 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն այս տարվա օգոստոսի 29-ին Արմավիրի մարզում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա 16-ամյա քույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ, սակայն, օրեր անց գիտակցության չգալով, մահացել էր։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/31/1104204/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին հիվանդանոցում մահացել էր Արարատի մարզի բնակչուհի՝ 16-ամյա Ս. Մ.-ն: Վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Արտակ Հարությունյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 34 QT 696 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի սյանը, տապալել այն, առաջ ընթացել, մեկ այլ սյուն տապալել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունայնն ու նրա ուղևոր 16-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և նրանց հիվանդանոց էր ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը:
16-ամյա ուղևորին քաղաքացիները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս՝ ընկած վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+