1240 դիտում
21:05 04-07-2019
Ոստիկանները հայտնաբերեցին մեքենայից գողություն կատարած անձին
Հուլիսի 2-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են և գողություն կատարել:
Դեպքի վայր են մեկնել Կենտրոնականի ոստիկաններն ու պարզել, որ գողությունը կատարվել է հունիսի 29-ի ժամը 19.00-ից հուլիսի 2-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում: Մեքենայից գողացել էին ձայնարկիչ և շարժական խոսնակը:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 3-ին, ժամը 19.30-ին, Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2133 դիտում
16:47 02-02-2019
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին գողություն կատարած անձին
2325 դիտում
22:43 09-08-2019
Արարատի ոստիկանները հայտնաբերեցին ոսկու խանութից գողություն կատարած անձին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1484 դիտում
14:09 03-06-2019
Արարատի ոստիկանները հայտնաբերել են մեքենայից գողություն կատարած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
466 դիտում
22:23 07-05-2024
Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը․ Արտակ Բեգլարյան
766 դիտում
22:08 07-05-2024
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
1399 դիտում
21:56 07-05-2024
Հայտնաբերվել է պայմանագրային Արտակ Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ