211652_close_icon
views-count3035 դիտում article-date 13:14 04-07-2019

Պոլսո պատրիարքարանում պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այս մասին հայտնել է հայկական «Ակոս» պարբերականը Ֆեյսբուքի էջում: Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ակոս»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն: 2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը: Սակայն, Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն ընտրությունները հետաձգվեցին մինչև հուլիսի 4-ը:

Նմանատիպ նյութեր