211652_close_icon
views-count5019 դիտում article-date 13:00 05-06-2017

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեքչյանը ժամանել է Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ժամանել է Հայաստան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նա հանդիպում կունենա Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հայաստան այցից հետո Բեքչյանը կմեկնի Ստամբուլ` ստանձնելու իր պարտականությունները Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին, հրաժարական է տվել: [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/15/1061596/]Հիշեցնենք[/url], որ մարտի 15-ին տեղի է ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություն, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որը մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:

Նմանատիպ նյութեր