Մարսելոյին մեկ տարով զրկել են վարորդական իրավունքից
«Ռեալի» պաշտպան Մարսելոն ճանապարհային կոֆլիկտի մեջ է հայտնվել Բրազիլիայում:
Ռիո-դե-Ժանեյրոյում նրան ոստիկանները կանգնեցրել են և խնդրել են խմածության թեստ անցնել՝ կասկածելով, որ նա մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:
Մարսելոն հրաժարվել է թեստից: Նա վճարել է 675 եվրո տուգանք և մեկ տարով զրկվել վարորդական իրավունքից: