211652_close_icon

ՖԻՖԱ-ն մեկ տարով Մադրիդի «Ռեալին» ու «Ատլետիկոյին» զրկել է նոր խաղացողներ ձեռք բերելու իրավունքից

views-count2778 դիտում article-date 17:04 14-01-2016
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալին» ու «Ատլետիկոյին» կարգելվի նոր ֆուտբոլիստներ գրանցել: Արգելքը չի տարածվում ներկայիս տրանսֆերային պատուհանի վրա: «Ռեալն» ու «Ատլետիկոն» չեն կարող նոր խաղացողներ հայտավորել ամռանն ու հաջորդ ձմռանը: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել մադրիդյան ակումբների վերաբերյալ հետաքննության արդյունքներով: Նման հետաքննության առիթ է հանդիսացել 18 տարին չլրացած խաղացողների տեղափոխությունը, ինչը ՖԻՖԱ-ի կանոններով խիստ սահմանափակված է: Մադրիդյան ակումբները նաև տուգանվել են. «Ատլետիկոն» կվճարի 900 հազ. շվեյցարական ֆրանկ, «Ռեալը»` 350 հազ.:

Նմանատիպ նյութեր