«Լիվերպուլի» կիսապաշտպանը մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից` անսթափ վիճակում մեքենա վարելու համար: 25-ամյա բրրազիլացին նաև տուգանվել է 20 հազ. ֆունտ:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին. բրազիլացուն կանգնեցրել էին Լիվերպուլի կենտրոնում, ընդամենը 2 օր հետո այն բանից հետո, երբ կողոպտիչները Ֆիրմինոյի տնից գողացել էին 70 հազար ֆունտ արժողությամբ հագուստ և թանկարժեք իրեր: