211652_close_icon
views-count8462 դիտում article-date 19:56 03-07-2019

Արթիկ քաղաքի զինկոմիսարիատում հերթական զորակոչն էր. բանակ ճանապարհվեցին թվով 62 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի զինկոմիսարիատից բանակ ճանապարհվեցին թվով 62 նորակոչիկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Զինկոմ Նիկողոսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, համայնքապետեր, ծնողներ: Նորակոչիկները հայրենիքի սահմաններն անառիկ պահելու մեկնեցին Տեր Սողոմոն քահանայի օրհնությամբ, իսկ Արթիկի քաղաքապետ Մ. Վարագյանը նորակոչիկներին բաժանեց առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած տոպրակներ: Զինկոմիսարիատի բակում հավաքված նորակոչիկների ընկերները նորակոչիկներին բանակ ճանապարհելիս՝ ցանկացան բարի ծառայություն, բարի վերադարձ իրենց օջախներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր