Արթիկ քաղաքի զինկոմիսարիատում հերթական զորակոչն էր. բանակ ճանապարհվեցին թվով 27 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 19-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի զինկոմիսարիատից բանակ ճանապարհվեցին թվով 27 նորակոչիկներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Զինկոմ Նիկողոսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, համայնքապետեր, ծնողներ:
Նորակոչիկները հայրենիքի սահմաններն անառիկ պահելու մեկնեցին Տեր Սողոմոն քահանայի օրհնությամբ:
Արթիկի քաղաքապետ Մ. Վարագյանը նորակոչիկներին բաժանեց առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած տոպրակներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի