Լիոնել Մեսի. Մենք պարտվեցինք մրցավարի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչում Բրազիլիայից կրած պարտությունը՝ 0:2:
«Մենք գոլային պահեր ունեցանք, գնդակը երկու անգամ դարպասաձողին դիպավ, մենք նրանց ճնշում էինք: Մեզ երկու 11 մետրանոց հարված չնշանակեցին: Մրցավարը ամեն չնչին առիթով կանգնեցնում էր խաղը: Այդպես հանդիպում չեն վարում», ասել է Մեսին:
Երրորդ տեղի համար Արգենտինան կխաղա Չիլի-Պերու հանդիպման պարտվողի հետ: