Լիոնել Մեսի. Մենք Մադրիդ էինք գնացել հաղթանակի ետևից
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Ռեալի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/24/1065142/]հաղթանակի[/url] (3:2) կարևորությանը:
«Մենք «Բերնաբեու» էինք մեկնել հաղթանակի ետևից, որպեսզի մնանք չեմպիոնական տիտղոսի համար պայքարում: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Սակայն մենք Մադրիդից ուրախությամբ հեռացանք` շատ կարևոր քայլ կատարելով», ասել է արգենտինացին:
Նշենք, որ ««Բարսելոնան» և «Ռեալն» այժմ 75-ական միավորում են 1-2-րդ հորիզոնականները, սակայն մադրիդյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: