211652_close_icon
views-count1026 դիտում article-date 15:31 03-07-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զինամթերք է հանձնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ծառայողների և Արարատի քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 16.40-ին, Արարատի բաժին է եկել Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել կարճեցված փողով որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ, մոտ 350 փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են 1992 թվականին զոհված հորը, որը մասնակցել է Երասխի պաշտպանական մարտերին: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր