211652_close_icon
views-count936 դիտում article-date 14:39 03-07-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զինամթերք է հանձնվել

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 17.50-ին, բաժանմունք է եկել 70-ամյա մի կին և ներկայացրել հանգուցյալ ամուսնուն պատկանող 180 փամփուշտ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի չորս պահունակ, որոնցից 3-ը՝ լիցքավորված 30-ական փամփուշտով, լուսային երկու պայթուցիկ, նռնակ, երկու պայթուցիչ և մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր