Ստուգողական վերջին խաղերը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի նախապատրաստական ծրագրում
Եվրո-2019-ին նախապատրաստվելիս Հայաստանի Մ-19 հավաքականն իր ուժերը կփորձի ստուգողական խաղերում: Արթուր Ոսկանյանի սաները հաջորդաբար կխաղան «Ալաշկերտի», ապա ՖԱ «Լոռիի» հետ:
Հուլիսի 4-ին և 7-ին հանդիպումները կկայանան «Հանրապետական» մարզադաշտում։
Խաղերի սկիզբը՝ ժամը 18:30-ին, մուտքն ազատ է: