3359 դիտում
18:23 12-03-2020
Հայաստանի հավաքականի ընկերական խաղերը կարող են չկայանալ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների անցկացումը վտանգի տակ է՝ կորոնավիրուսի պատճառով:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը:
ՀՖՖ-ի հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես ել ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ:
Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը»:
Հիշեցնենք,որ Հայաստանի ընտրանին մարտի 26-ին և 30-ին նախատեսված ընկերական հանդիպում ունի Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականնների հետ:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
18:18 02-06-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ընդհանրապես չկայանալ
1350 դիտում
20:04 09-05-2022
Չինաստանում նախատեսված Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը կարող են չկայանալ
2501 դիտում
16:58 07-05-2015
Իսպանիայի առաջնության վերջին տուրերի հանդիպումները կարող են չկայանալ
Այս բաժնից
3079 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3004 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2443 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը