211652_close_icon
views-count26717 դիտում article-date 11:09 02-07-2019

Երևանում Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ Mercedes-ն էլ բախվել է բետոնե հատվածին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող փոքր կարմջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 RX 032 համարանիշի և Nissan մկանիշի 35 XF 698 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Այս պահին Ճանապարհային ոստիկանները սպասում են որպեսզի ժամանի ՃՈ հետաքննիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր