Պեպ Գվարդիոլա. «Էնֆիլդում» կա մի բան, որը չկա ուրիշ ոչ մի տեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Լիվերպուլի» հաջողություններում «Էնֆիլդի» դերին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից (4:0):
«Ես մտածում էի, որ «Բարսելոնան» կխփի «Էնֆիլդում»: Վստահ էի, որ խաղացողները հասկանում են. «Էնֆիլդը»՝ դա «Էնֆիլդն» է:
This is Anfield գրությունը՝ «Էնֆիլդի» տրիբունայի ներքո, դա մարկետինգային քայլ չէ: Այդ ստադիոնը ունի մի բան, որը չես գտնի աշխարհի ոչ մի այլ մարզադաշտում:
Հենց «Լիվերպուլը» տանը գոլ է խփում, սկսում ես զգալ, որ մոտակա 5 րոպեներին ևս չորսը բաց կթողնես: Դու քեզ փոքր ես զգում, իսկ «Լիվերպուլի» խաղացողները վեր են խոյանում քո նկատմամբ», ասել է Գվարդիոլան:



