ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի համբերության բաժակը լցվել է. ճանապարհային ոստիկանությունում հրավիրվել է հատուկ նիստ. հնարավոր են պաշտոնանկություններ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   քիչ առաջ ճանապարհային ոստիկանության  նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և դասակների հրամանատարները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի բարկությունն է ու քիչ հետո նիստերի դահլիճում Վ. Օսիպյանի գլխավորութամբ տեղի է ունենալու հատուկ նիստ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանության որոշ պաշտոնյաներ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, որոշներն էլ Վ. Օսիպյանի կողմից  խիստ նախազգուշացման ենթարկվեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը  փորձում է լուրի մասին տեղեկություններ ստանալ ոստիկանության լրատվական ծառայությունից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

