1096 դիտում
16:28 01-07-2019
Մեկնարկել է «Շրջաններում մասսայականացման խթանման» նախագիծը
ՀՖՖ-ն՝ գործակցելով ՈւԵՖԱ-ի և սոցիալական պատասխանատվություն կրող նրա գործընկերոջ՝ CCPA-ի («Միջմշակութային նախագծերի միություն») հետ, սկսում է «Շրջաններում մասսայականացման խթանման» նախագիծը։ CCPA-ն գործունեություն է ծավալում 20 երկրում։
Նախագիծը նպատակ ունի ինտեգրել երեխաների, խրախուսել մանկապատանեկան ֆուտբոլի ներկայացուցիչներին, խթանել ֆուտբոլի մասսայական զարգացմանը։ Միջանձնային, մշակութային և մարզական արժեքները գերակա են։
Ծրագրի իրականացմանը կնպաստի ՀՖՖ-ի և համայնքների, հանրակրթական դպրոցների, մարզադպրոցների, մասսայական ֆուտբոլին մասնակցող ակումբների ու թիմերի փոխադարձ կապը։
Ծրագիրը հաջողությամբ ներդրվել է՝ ներգրավելով թվով 200 դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին։ 10 շրջանից միավորվել է 1950 երեխա և պատանի։
Ընթացիկ տարվա գործունեությունը նախագծի թիմը հունիսի 28-ին սկսել է Կապանում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1294 դիտում
21:20 27-09-2024
Էլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը
1210 դիտում
19:45 27-09-2024
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
685 դիտում
16:47 27-09-2024
ՈւԵՖԱ-ն տուգանել է Բարսելոնային և զրկել երկպագուներից ՉԼ-ի հաջորդ անտագնա խաղում. ArmSport.am