211652_close_icon
views-count3943 դիտում article-date 15:10 13-11-2017

Երևանում կայացել է առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված առաջին համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, DoubleTree by Hilton Yerevan-ում կայացավ առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված առաջին համաժողովը: Համաժողովի նպատակն էր՝ ակտիվ կառույցներին ու ակումբներին համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ստեղծելով առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացման մի համակարգ: Առաջին համաժողովը ընթացավ գերհագեցած ու աշխատանքային մթնոլորտում, որտեղ տարբեր մարզաձևերի շուրջ 20 կառույցներն ու ակումբները ներկայացրեցին իրենց գործունեությունն ու իրականացված աշխատանքները, ինչպես նաև հանդես եկան հստակ առաջարկներով: Համաժողովի արդյունքում ստեղծված իրատեսական առաջարկների փաթեթը՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը և սպորտային տուրիզմի զարգացմանը, կներկայացվի ՀՀ Կառավարությանը՝ համապատասխան նախարարություններին և պետական այլ կառույցներին, ինչպես նաև՝ Երևանի Քաղաքապետարանին: Համաժողովին ներկա էին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարի խորհրդականներ Վլադիմիր Հովհաննիսյանը և Արտաշես Ստեփանյանը, մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Համաժողովի մասնակից կառույցներն ու ակումբները և համապատասխան խոսնակները.  Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա / Արման Անտոնյան  Green Team / Ալեքսանդրա Գալիցկայա  Tri Club Եռամարտի ակումբ / Դավիթ Հայրապետյան  ԱրմՖայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիա / Հայկ Ղուկասյան  Ալպինիզմի հայկական ֆեդերացիա / Նարինե Ճաղարյան  Street Workout Armenia / Ղազար Հակոբյան  Savage of Sevan / Առնո Մոսիկյան  Sky Club – պարապլան / Արմեն Սարգսյան  Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիա / Գագիկ Սարգսյան  Հայաստանի 4x4 օֆֆ-ռոուդ ակումբ / Արտաշես Ստեփանյան  Արկածային տուրիզմի ասոցիացիա / Վրադիմիր Գրիգորյան  Երևանյան կիսամարաթոն / Սոնա Նահապետյան  Տրանսկովկասյան արահետ / Վահագն Վարդումյան  Հայաստանի աերոբիկայի և ֆիթնեսի ազգային ասոցիացիա / Մարիամ Վարդանյան  Մասիսի զարգացման հիմնադրամ / Տիգրան Առաքելյան  Yell extreme park / Տիգրան Չիբուխչյան  Multi Wellness Center / Քրիստինե Քեշիշյան [b]CYCLING FEDERATION[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր