Երևանի մանկապարտեզների 50% կվերանորոգվեն և կհիմնանորոգվեն. քաղաքապետարան
Երևանի մանկապարտեզների 50% կվերանորոգվեն և կհիմնանորոգվեն 2019-2020 թվականների ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«5000 քմ տարածք արդեն վերադարձվել է մանկապարտեզներին և աշխատանքներ են տարվում այդ տարածքներում նոր խմբեր բացելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ:


