2491 դիտում
14:29 17-09-2020
ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության համար ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները կվերանորոգվեն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց:
Սահմանվել է նաև, որ Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով: ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատև շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսները և ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին:
ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների միջին վերանորոգումը:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ և բարդ օդերևութաբանական պայմաններում:
Նմանատիպ նյութեր
4359 դիտում
21:57 21-03-2016
Տեղի ունեցավ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով գրական- երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
1388 դիտում
09:37 01-10-2019
ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է․ «Իրատես»
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը