211652_close_icon
views-count5540 դիտում article-date 23:30 30-06-2019

Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն որոշեց այլևս հանդես չգալ «օկուպանտ Ռուսաստանում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաց հայտնի երգչուհի Նինո Կատամաձեն հայտարարել է, որ այլևս հանդես չի գա Ռուսաստանում, քանի որ նրան օկուպանտ է համարում: Այդ մասին երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Կյանքիս ամենածանր օրը հունիսի 20-ն էր (Վրաստանում բողոքի ակցիաների առաջին օրը), իսկ ամենածանր համերգը՝ հունիսի 22-ին: Ես սա ասել եմ այդ համերգում և ցանկանում եմ ձեզ էլ ասել. դա իմ վերջին համերգն էր Ռուսաստանում», գրել է Կատամաձեն: Նա հայտարարել է, որ աջակցում է Թբիլիսիում ցուցարարների՝ կառավարության անդամների հրաժարականի պահանջը: Կատամաձեն Ռուսաստանը օկուպանտ է համարել և նշել, որ երբեք «չի դավաճանել Հայրենիքը»՝ ընդգծելով, որ երբեք չի մասնակցել Ռուսաստանի այն համերգներին, որոնք ֆինանսավորվել են պետության կողմից և հանդես չի եկել ռուսաստանյան քաղաքական գործիչների ծննդյան տարեդարձներին: Նշենք, որ հունիսի 22-ին Կատամաձեն ելույթ էր ունեցել Մոսկվայում կայացած «Усадьба Jazz» փառատոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր