211652_close_icon
views-count2350 դիտում article-date 18:15 30-06-2019

Հայկական սպորտի տրիումֆը Մինսկում․ Արթուր Դավթյանը չեմպիոն դարձավ հենացատկում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։ Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։ Արթուր Դավթյանը մասնակցեց հենացատկի և ազատ վարժության եզրափակիչներին։ Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն։ Արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը (14.733), իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.649)։ Ազատ վարժությունում Արթուր Դավթյանը 13.466 արդյունքով զբաղեցրել է վերջին՝ 6-րդ տեղը։ Հունիսի 29-ին Դավթյանը մասնակցել է բազմամարտի եզրափակչին և 83․632 արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ այսօր օղակներ վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը, ով գրանցել է 14.766 արդյունքը։ Այսպիսով, հունիսի 30-ը իսկական հայկական օր ստացվեց Մինսկում. Բացի Արթուր Դավթյանից, այսօր չեմպիոն են դարձել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, բռնցամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր