Մոսկվայում ընթանում է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը լավագույն արդյունքն է ցույց տվել: Հայ մարմնամարզիկը վաստակել է 84,500 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Երկրորդ տեղում Ճապոնիայի ներկայացուցիչ Տեպի Միվան է՝ 84,000 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրիյ Լանկինը՝ 83,750 միավոր: