Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը
Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջոցով Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ միացավ աշխարհի 43 երկրում գործող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված Edcamp (Էդքեմփ) նորարար կոնֆերանսին:
Առաջին Էդքեմփ Հայաստանն արդեն գրանցել 400 մասնակից Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից: Էդքեմփը նախատեսված է գործող և ապագա ուսուցիչների, դպրոցական հոգեբանների, լոգոպեդների, ուսուցչի օգնականների, դպրոցների ղեկավարության համար:
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա որակյալ կրթություն՝ զարգացնելով իր բոլոր տաղանդները:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաները լինեն մեր պայծառ ապագայի հիմքը: Այն ինչ անում ենք այսօր՝ ապագայում մեծ փոփոխությունների է հանգեցնելու»,- ասաց Ռադոչայը: