211652_close_icon
views-count2329 դիտում article-date 14:08 24-09-2020

Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ ունենք. վարչապետ

Վերջին ամիսներին աշխատատեղերի ավելացման միտումը շարունակվել է նաև օգոստոսին և 2020 թվականի օգոստոսին 13․422-ով ավելի աշխատատեղ ունենք, քան 2019-ի օգոստոսին, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 նոր աշխատատեղով ավելի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020-ի օգոստոսին 2019-ի նկատմամբ ողջ երկում աշխատավարձի ֆոնդը ավել է եղել 10 մլրդ 974 մլն դրամով, կամ 9,6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ պակաս է եղել 2,663 մլրդ դրամով: Պետք է հասկանալ, թե սա ինչի հետ է կապված: 2020-իի օգոստոսին մեկ մարդու աշխատավարձը 2019-ի նկատմամբ ավել է եղել 13․671 դրամով կամ 7,1 տոկոսով, սակայն օգոստոսին հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5973 դրամով կամ 2,9 տոկոսով»,- ասաց վարչապետը: ՊԵԿ նախագահը նկատեց, այն, որ օգոստոսին աշխատավարձի ֆոնդը պակաս է եղել հուլիսի համեմատ, պայմանավորված է նրանով, որ հուլիսը արձակուրդային ամիս է և այս ամսին հաշվարկվող աշխատավարձի չափն ավելին է: Նա հավելեց, որ նույն միտումը եղել է նաև 2019-ի հուլիս-օգոստոսին:

Նմանատիպ նյութեր