Քամու ուժգնությունից Արշակունյաց պողոտայում շպրտվել է բնակարանի տանիքի թիթեղյա ծածկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանում անսպասելի փոթորիկ է բարձրացել։ ժամը 15:15-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր։
Քամին առավել ուժգնացել է ժամը 15:00-15:30-ի սահմաններում: Երեւանում եւ Աշտարակում քամու արագությունը հասել էր 18-20 մետր/վայրկյանի:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերը բազմաթիվ են եղել:
Քամու պատճառած վնասներից անմասն չի մնացել նաև Մագդա Աբելյանին պատկանող Արշակունյաց 318/բ հասցեում գտնվող բնակարանի տանիքը: Քամին ամբողջությամբ պոկել և այս ու այն կողմ է շպրտել տանիքի թիթեղյա ծածկը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի