Քամուց վնասվել է տան թիթեղյա տանիքի մոտ 4 քմ հատվածը. օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 24-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց պոկվել են Արագածոտնի մարզի Սարալաջ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի թիթեղյա տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամուց վնասվել է տան թիթեղյա տանիքի մոտ 4 քմ հատվածը:
Փրկարարները ամրացրել են թիթեղները: