Պամելա Անդերսոնը նշել է, որ մտածում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին
49-ամյա Պամելա Անդերսոնը, ով դերասանուհի է, մոդել ու ակտիվիստ, օրերս հյուրընկալվել է Մոսկվայում։ Մի հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ մտածում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին։
Այս հայտարարարությունը Պամելան արել է կենդանիների պաշտպանությանը նվիրված հանդիպման ժամանակ` դեկտեմբերի 16-ին։
Անդերսոնը նշել է, որ նա արդեն ունի երկու քաղաքացիություն` Կանադայի և Ամերիկայի։
Եվ ահա նա մտածում է` ինչո՞ւ չստանալ նաև Ռուսասատանի քաղաքացիություն։