211652_close_icon
views-count1490 դիտում article-date 16:06 25-06-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ մեր երկրներն ունեն քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ զարգացնելու մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների: Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ համագործակցության համար»:

Նմանատիպ նյութեր