211652_close_icon
views-count844 դիտում article-date 15:14 25-06-2019

«Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորի մոտ հայտնաբերվել է գուլպայի մեջ թաքցված հզոր ցավազրկող դեղամիջոց

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 25-ին` ժամը 12։00-ի սահմաններում, կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Կ․-ին, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են գուլպայի մեջ թաքցված «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր