ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ. ԼՐԱՑՎԱԾ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   այսօր՝ հունիսի 24-ին,  ՀՀ գլխավոր դատախազությունից. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է  ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ   ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ՍՊԸ-ի  տնօրեն Հ. Ստեփանյանը հայտնել է, որ  Կ. Փոլադյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ թարգմանչական ծառայությունների համար օգտվում է մեկ այլ ՍՊԸ ծառայություններից, որի դիմաց վճարում է ավելի բարձր գին, ինչի հետևանքով պետությանը պատճառվում է խոշոր չափի գույքային վնաս:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանից, ով տեղեկացնում է, որ ինքը նոււյնպես դիմել է գլխավոր դատախազին՝ նշված խնդրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։
[img]https://st0.shamshyan.com/editor/0763493001561446686580519.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

