Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն․ Գոռ Աբրահամյան
Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա մասնավորապես գրել է․ «Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտները և ծնողները պահանջում էին տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը:
Բողոքի ակցիայի ժամանակ հնչել են քրեաիրավական բնույթի հայտարարություններ դպրոցի տնօրենի վերաբերյալ: