1132 դիտում
20:20 24-06-2019
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռոբերտ Պլագան
Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռոբերտ Պլագան (Robert Plaga):
Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթության և գիտության ոլորտներում հայ-չեխական համագործակցության օրակարգը, անդրադարձ կատարվեց ոլորտի իրավապայմանագրային դաշտի ներկայիս վիճակին, ընթացիկ և ակնկալվող աշխատանքներին։
Կրթությունը որակելով որպես երկրների բնականոն զարգացման կարևորագույն գործոն՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջբուհական համագործակցության կարևորության, այդ ուղղությամբ կատարվելիք հնարավոր աշխատանքների վերաբերյալ։ Բարձր գնահատվեց Չեխիայի Կարլի համալսարանում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող հայագիտության ծրագիրը։ Քննարկվեցին նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության ծավալման, Չեխիայի բուհերում հայազգի ուսանողների, ինչպես նաև չեխական բուհերում սովորելու համար Չեխիայի կողմից տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ հարցերը։ Կարևորվեցին ոլորտային պաշտոնյաների միջև փոխադարձ այցելությունները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
922 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել